Panorama.am-ը գրում է.

«Ակնհայտ է, որ ընտրական գործընթացը զերծ մնաց ընտրակաշառքից, այն, որպես գործոն, դերակատարություն  չունեցավ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

«Երկրորդ կարևոր ձեռքբերում ես կարող եմ անվանել այն, որ  այս ընտրություններում խոշոր կապիտալը, այսիքն՝ տնտեսական իշխանությունն ուղղակի մասնակցություն  չունեցավ։ Արդյունքում նրանք ներկայացված չեն առաջիկա խորհրդարանում։ Կարծում եմ՝ սա ամենալուրջ ձեռքբերումն է»,- ասաց խորհրադարանականը։

Խոսրով Հարությունյանը նշեց, որ թեև վարչական ռեսուրս ընտրությունների ընթացքում կիրառվել է, սակայն այն էական ազդեցություն չի ունեցել։ Միաժամանակ, շատ էական է, թե նոր խորհրդարանը կարողանալո՞ւ է իրականացնել իրեն վերապահված սպասելիքները։

«Հասարակության ակնկալիքն այն էր, որ նոր խորհրդարանն իր քաղաքական որակներով պետք է տարբերվեր նախորդ խորհրդարաններից։ Եթե հաշվի առն ենք առաջիկա զարգացումներն ու մարտահրավերները, այս խորհրդարանը պետք է ունակ լինի ձևավորել կարողություններ, որոնք կարող են դիմագրավել այդ մարտահրավերներին։ Հմտության, փորձառության ակնհայտ պակաս կա, և սա կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանի քաղաքական որակների վրա»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել