Եկեք խոստովանենք, որ երբեմն շատերս ենք պառկում քնելու թաց մազերով ժամանակ չունենալու կամ պարզապես ծուլության պատճառով։ Սակայն խճճված մազերը միակ պատճառը չեն, որի համար չարժե քնել թաց մազերով։

Վնասվածք

Թաց մազերն ավելի թույլ են, այդ պատճառով էլ քնի ժամանակ դրանք ավելի են վնասվում։ Ոմանք կարծում են, թե ֆենով չորացնելն ավելի վնասակար է, բայց դա այդպես չէ։

Ավելի շատ ժամանակ ենք ծախսում հետո հարդարման համար

Քնի ժամանակ մենք չենք վերահսկում, թե ինչպես են մազերը չորանում, այդ պատճառով էլ դրանք ավելի խճճված են չորանում և հետո հարդարելը շատ ավելի դժվար է լինում։

Մանրէներ

Շատ միկրոօրգանիզմներ բազմանում են թաց կամ տաք միջավայրներում, այդ պատճառով էլ մի զարմացեք, եթե բարձի վրա բորբոս և մանրէներ հայտնվեն, որոնք ազդում են առողջության և ինքնազգացողության վրա։

Թեփ

Խոնավ միջավայրը կարող է սունկ առաջացնել այն դեպքում, երբ գլխամաշկը պաշտպանող յուղի քանակությունը նվազում է։ Այս դեպքում մեծ է թեփի առաջացման հավանականությունը։

Ակնե

Քանի որ մանրէները բազմանում են խոնավ միջավայրում, խնդիրը կարող է տարածվել նաև դեմքի մաշկի վրա և պզուկներ առաջացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել