Օրեր առաջ ես՝ որպես երգիչ Արսեն Սաֆարյանի ընկեր և նրա ինֆորմացիոն հովանավոր, կոչ էի տեղադրել առ այն, որ youtube կայքի ադրբեջանական օգտատերերը փորձում են արգելափակել Սաֆարյանի «Պարոնայք սպաներ» երգը: Այսօր մի քանի կայք տեղադրել է մի սկսնակ հեղինակի նյութ այն մասին, թե Արսեն Սաֆարյանը նման ձևով փորձում է PR անել իր երգը կամ տեսահոլովակը: Մատնանշելով նախ այն, որ ադրբեջանցիների կողմից ոչ մի վիրավորական մեկնաբանություն չկա, իսկ dislike-ի մեծ քանակը կազմակերպված է հենց Արսեն Սաֆարյանի խմբի կողմից: Տեսնելով, որ տարբեր կայքեր արտատպում են այս անհեթեթությունը, հարկ եմ համարում մեկնաբանել այն զուտ Արսեն Սաֆարյանի երկրպագուների համար:
Նախ՝ անհեթեթություն է համարել, որ Սաֆարյանը ունի 1300 կամ ենթադրենք 200 մարդուց կազմված խումբ, որը զբաղված է իր տեսահոլովակի dislike-ի քանակը հասցնելով 1311 հատի և հետո ադրբեջանցիների վրա դա բարդելով: Էջում տեղ գտած մեր լեզվի, մեր երկրի և այլ տեսակի ադրբեջանցիների կողմից հնչեցրած վիրավորանքները հետևողականորեն ջնջվում են: Եվ որպեսզի կասկած չառաջանա, ստորև ներկայացնեմ դրանցից մեկը: 
Ավելացնեմ նաև, որ դիտումների կամ like-երի քանակը ավելացնելը երգչին ոչ մի օգուտ մեծ հաշով չի տալիս, այդ ոլորտում ամենամեծ PR-ը հեռուստաեթերն է, որի պակասը Արսեն Սաֆարյանը չի զգում և հաճախ անգամ հրաժարվում է: Ինչ վերաբերում է PR անելուն, Արսեն Սաֆարյանը, ի տարբերություն ոմանց, տգիտությամբ և բանբասանքով իրեն PR չի արել ու չի անի երբևէ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել