Ճապոնիան պատրաստվում է հունվարին արբանյակ արձակել՝ դրա միջոցով աշխարհում առաջին անգամ արհեստական «աստղային անձրեւ» առաջացնելու նպատակով: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է Տոկիոյի՝ այդ ժամանցային ծրագրում զբաղված ALE մասնավոր ընկերությունը:

Ինչպես ասված է ընկերության մամուլի տեղեկագրում, արբանյակը պլանավորվում է ուղեծիր դուրս բերել Ճապոնիայի JAXA տիեզերական գործակալության «էպսիլիոն-4» տանող հրթիռով, իսկ «աստղային անձրեւը» 2020 թվականի գարնանը կարող է դիտել վեց միլիոն մարդ Հիրոսիմայի շրջակայքում՝ 200 կիլոմետր շառավղով: Արբանյակում կբեռնվի 400 մետաղական գնդիկ, որոնք մթնոլորտի խիտ շերտեր մտնելիս կայրվեն Երկրից 60 կիլոմետր բարձրության վրա եւ ասուպների տպավորություն կստեղծեն: Յուրաքանչյուր գնդիկի տրամագիծը չի գերազանցում մեկ սանտիմետրը: Արբանյակն ինքը կգտնվի Երկրից 400 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել