Ես ինձ հաճախ էն մտքի վրա եմ բռնացնում, որ էս նոր դեմքերն ինձ ամենաշատը նյարդայնացնում են նրանով, որ փորձում են թվալ չափազանց բարոյական, համեստ, դե, խելացի էլ են փորձում, բայց էդ մեկը հեչ չի ստացվում։ Ինձ հենց էդ իրանց Հիսուսի կերպարն ա նյարդայնացնում, քանի որ ակնհայտ ա, որ դա ուղղակի կերպար ա ու ուտվում ա բացառապես ՀՀԿ֊ի հանդեպ ատելության համատեքստում։
Հիմա տեսեք․ երեկ Հանրայինից զանգահարում են ՔՊ խոսնակ ոմն Վահանին, որպեսզի քննարկեն Լենա Նազարյանի հնարավոր մասնակցությունը հաղորդումներից մեկում։ Երիտասարդը ճշտում է այլ հյուրերի անունները (նրանց թվում էր նաև տիկին Անահիտ Բախշյանը) և իմանալուն պես հայտարարում, որ դա Լենայի «լեվելի» բան չէ, ուստի նա չի մասնակցի։ Հետագայում պարզվում է, որ, իհարկե, դա Լենայի տեսակետը չէր, և գործ ունեինք ինքնագործունեության հետ։ Ու հետո՞։ Ոչ մի բան։ Ո՛չ ներողություն երիտասարդի կողմից, ո՛չ իր հանդեպ ինչ-որ բացատրական աշխատանք (փաբլիք), ոչ մի բան։ Մարդը փաստացի վիրավորում է, վստահաբար, շատերիս կողմից հարգված տիկին Բախշյանին, մյուս հյուրերին ու նույն իրենից գոհ ռոժով ժպտում ա քեզ ֆեյսբուքյան հարթակում, երբ մտնում ես իրա էջ։ Բան չի եղել, ասեցինք՝ անցավ-գնաց։
Անկեղծ, ինձ ամենից շատ հենց էս երևույթն ա նյարդայնացնում։ Էն, որ ո՞վ եք դուք էլի, արա, ի՞նչ եք ձեր կյանքում արել Նիկոլի հետ քայլելուց զատ, որ թույլ եք տալիս ձեզ ինչ֊որ պիտակավորումներ անել, թե ով համապատասխան level ունի, իսկ ով՝ ոչ։ Ու հըլը ում եք էլի փորձում ձեր կարճ խելքով գնահատական տալ։ Է՜հ․․․