Ձեզ ենք առաջարկում 11 պարզ, սակայն, միևնույն ժամանակ, շատ բարդ հարցեր, որոնց պատասխանելով՝ դուք ավելի լավ կճանաչեք ինքներդ ձեզ և ձեր մութ կողմերը:

  1. Ձեզ և ձեր գործընկերոջը ուզում են դատել գողության համար: Ձեզ տարբեր բանտախցերում են նստեցրել և առաջարկում են մեկդ մյուսին մատնել: Եթե երկուսդ էլ լռեք, ապա 1-ական տարի կնստեք: Եթե երկուսդ էլ մատնեք իրեր, 2-ական տարի կնստեք: Իսկ եթե մեկը մատնի, մյուսը՝ լռի, ապա լռողը 3 տարի կնստի, իսկ մատնողին կազատեն: Մյուսի պատասխանը դուք իմանալ չեք կարող: Ինչպե՞ս կվարվեք:

  2. Կնոջ երեխան մահացած է ծնվում: Վախենալով ամուսնուն ճիշտն ասելուց՝ նա կիսախելագար հոգեվիճակում մտնում է նորածինների սենյակ, երբ այնտեղ ոչ ոք չկար, և վերցնում երեխաներից պատահական մեկին: Անհայտ մի զուգադիպությամբ պարզվում է, որ գողացված երեխայի ծնողները հարբեցող էին, և նա, մեղմ ասած, ցանկալի երեխա չէր: Այժմ նա ապրում է իրեն սիրող ընտանիքում և ոչ մի բանի կարիք չունի: Ի՞նչ եք կարծում՝ այդ կինը հանցագործ է:

  3. Դուք հոգով երաժիշտ եք, իսկ գործնականում՝ տնտեսագետ: Առանց երաժշտության դուք ձեր կյանքը չեք պատկերացնում, իսկ առանց մասնագիտության չեք կարող փող աշխատել: Դու ինչ-որ կերպ համատեղում եք երկուսն էլ, սակայն ոչ մեկում էլ հաջողության չեք հասնում: Եվ ահա ձեր հայրը ձեզ համար շատ լավ վարձատրվող աշխատանք է գտնում: Միաժամանակ ձեր ընկերը ձեզ համար հնարավորություն է հայթայթում ձեր սիրելի երաժշտական խմբի համերգի սկզբում ելույթ ունենալու՝ պնդելով, որ դա հենց այն շանս է, որի շնորհիվ դուք հայտնի կդառնաք, չնայած որ այդ ելույթի համար չեք վարձատրվելու: Պետք է մեկն ընտրեք, ո՞րը:

  4. Ձեր ընկերուհին ամուսնանում է: Այդքան երջանիկ դուք նրան երբեք չեք տեսել: Արդեն հարսանիքի օրն է, և դուք հանկարծ իմանում եք, որ նորաթուխ ամուսինը նրան դավաճանել է հենց նախորդ օրը: Կասե՞ք այդ մասին հարսին:

  5. Դուք ծովափնյա փրկարարական կազմի ղեկավարն եք: Ծովում մարդ է կորել: Նրա հետևից փրկարար է գնում և կրկին կորչում է: Նրա հետևից ևս մեկ փրկարար է գնում, կրկին անվերադարձ: Երրորդին նույն բախտն է սպասվում: Եվս մեկ աշխատակցի կուղարկե՞ք այնտեղ:

  6. Դուք խոշոր կազմակերպության կադրերի բաժնում եք աշխատում, ուստի և դուք եք պատասխանատու աշխատակիցների աշխատանքի ընդունելու համար: Հերթական հաստիքի համար հարցազրույցի գալիս են ձեր մտերիմ ընկերը, ով ձեզ շատ անգամներ է օգնել, և անծանոթ մեկը, ով, սակայն, շատ ավելի լավ մասնագիտական որակավորումներ ունի, քան ձեր ընկերը: Ո՞ւմ կընդունեք աշխատանքի:

  7. Դուք սիրող ծնող եք: Դուք ունեք 16-ամյա որդի, ով հանգստից վերադառնալիս մաքսատնով արգելված բան է ցանկացել անցկացնել: Օդանավակայանի աշխատակիցները առգրավում են ձեր ընդհանուր ուղեբեռը: Պարզ է, որ նման բանի համար, թեև ձեր որդին անչափահաս է, նրան երկարաժամկետ ազատազրկում է սպասվում: Ձեզ վրա կվերցնե՞ք մեղքը:

  8. Ձեր սիրած մարդն անմահ է: Նա ձեզ առաջարկում է մի սրվակից ըմպել, որի պարունակությունը ձեզ նույնպես անմահ կդարձնի: Ի՞նչ կընտրեք՝ հավերժ ապրել և տեսնել բոլոր մտերիմների մահը, թե՞ մահկանացու կյանքով ապրել և, ի վերջո, կորցնել ձեր սիրուն:

  9. Ձեր նավը բախվում է այսբերգին: Բոլոր ուղևորները (100 հոգի) բարեհաջող տեղավորվում են 2 փրկարարական նավակներում, սակայն մարդկանց մեծ քանակության պատճառով երկուսն էլ կա՛մ շուռ կգան, կա՛մ կխորտակվեն: Կա երկու ելք. մարդկանց կեսին դուրս հրել նավերից կամ էլ աղոթել և հույս ունենալ, որ 1% հավանականությամբ կկարողանաք փրկվել: Ո՞ր տարբերակը կնախընտրեիք:

  10. Դուք ունեք հրդեհով բռնկված տնից 5-ամյա տղայի փրկելու հնարավորություն: Սակայն դուք գիտեք, որ 30 տարի անց նա դառնալու է շատ վտանգավոր հանցագործ: Կփրկե՞ք երեխային, թե՞ հասարակության ապագային զոհ կտաք նրան:

  11. Դուք հեղինակավոր բժիշկ եք: Այս պահին ձեզ մոտ առկա են 6 մահացու հիվանդ մարդիկ: Նրանցից 5-ին անհրաժեշտ է օրգանների փոխպատվաստում: 6-րդն արդեն մահամերձ է, ավելին՝ նրա շուտափույթ մահը կարող է փրկել մյուս 5-ին, ում օրգաններ են անհրաժեշտ: Մեկ էլ հանկարծ ձեր ձեռքն է ընկնում մի դեղ, որը 100%-ով կփրկի այդ 6-րդ հիվանդին: Ինչպե՞ս կվարվեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել