Անպատժելիությունը ծնում է նորանոր հանցանքներ, որպես թարմ փաստ կարող եմ ձեզ ներկայացնել Սյունիքի մարզպետի կենսագրությունը: Միայն մամուլում պրպտուքների արդյունքում բազմաթիվ հանցագործությունների կոծկման վկայություննե կան: Հետաքրքիր է, որ հիմնականում այդ հանցագործությունները փակվել են տուժող կողմի բողոքի հետ վերցնելու պատճառով: Սակայն մեր պետությունը պետք է հասարակությունից մեկուսացնի գազաններն, այլ ոչ թե մեկ անգամ ևս ուրախացած շտապի տեղեկացնել, որ անմեղը մարդասպանն է, այլ ոչ թե սպանվածը: Այն անպատժելության մթնոլորտը, որ կա երկրում առաջացել է մեր` բնակիչներիս անտարբերության պատճառով:
Մի քանի օր առաջ Երևանի թաղերից մեկում հավաքված մանկապարտեզային հասակի երեխաների մի խումբ կար, իհարկե ծնողների հետ միասին: Այն որ կիրակի օրով երեխաները խաղահրապարակում էին` տարօրինակ ոչինչ չկար, արտառոցն այստեղ երեխաների երգն էր, որ երգում էին խմբովի` «Իմ ախպերս ջան, ջան, ջան» ու եսիմ ինչ: Պարզվեց մանկապարտեզում են սովորել:
Գուցե համարեք մանրուք, բայց մեր անտարբերության շնորհիվ երկրի բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալիզմի պակաս կա, ու մենք չենք էլ պատրաստվում, պահանջել, ստիպել, որ փոխեն այդ ամենը: Արդյոք Լիսկան կպլստա այս անգամ, թե` ոչ, դա կարևոր չէ արդեն, որովհետև նրա փոխարեն Սյունիքում հայտնվելու է մի ուրշ գազան ու այսպես մինչև վերջ, ախար հետևից ռաբիզ երգող երեխաներ ենք մեծացնում, ովքեր երբեք չեն վարանի կնոջն ապտակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: