Չեմ ուզում՝ տպավորություն ստեղծվի, թե «նաֆսում» եմ, բայց մենք կանգնած ենք համատարած հիասթափության շեմին, որովհետև որակական փոփոխություններ, ընդհանուր առմամբ, չկան ու չեն լինելու։ Որպես օրինակ՝ վերցնենք խորհրդարանը։ Նոր կազմավորված ԱԺ-ն, վախենամ, նոր հիասթափության հիմնական առիթներից մեկն ա լինելու։ Հա՛, առիթներից, որովհետև պատճառն այլ տեղում ա պետք փնտրել։
Բացատրեմ, թե ինչու՞ եմ էդպես մտածում. խորհրդարանը Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինն ա, իսկ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ անընդհատ ու իրավացիորեն ընդգծում էին, որ ԱԺ-ը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական հարթակն ա։ Հիմա կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի սա հիասթափության հետ… Իհարկե, շատ ուղիղ։ Երբ մեր հասարակության (կներեք բառիս ճոխության համար) մասին արտահայտվելիս մի շարք ուժերի ներկայացուցիչներ նայում էին մեր աչքերին ու ստում, թե մենք քաղաքականապես հասուն ենք, նրանք փորձում էին ընդամենը մեր քվեն փախցնել։ Իրական պատկերն էն ա, որ Հայաստանի Հանրապետության «քաղաքականապես հասուն հասարակությունը» երկրի օրենսդիր իշխանությունն իրականացնող մարմնում՝ երկրի թիվ մեկ քաղաքական հարթակում տեղ տվեց անձանց, որոնք որևէ օրենսդրության և քաղաքականության հետ որևէ կապ ունենալ չե՛ն կարող։ Օրինակ՝ Սասուն Միքայելյանն, ով ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայն ստացած թեկնածուներից ա։ Հասկանու՞մ եք՝ Սասուն Միքայելյանի համար դժվար ա նույնիսկ մի քանի բառ իրար կապելը, ու՞ր մնաց, թե օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կամ քաղաքական տեքստեր հնչեցնելը…
Այլ ցայտուն օրինակներ էլ կան՝ «Իմ քայլը» դաշինքի ու ԲՀԿ-ի ցուցակում տեղ գտած մարդկանց կեսը (լավագույն դեպքում), որոնք «խնամի-ծանոթ-բարեկամ» կամ «ախռաննիկ» սիստեմով են հայտնվել էս կամ էն ցուցակում։ Դե, գաղափարների մասին խոսել առհասարակ չարժ՝ կարծում եմ։ Հիասթափությունն անխուսափելի ա, բայց պատճառը մեր նորաթուխ պատգամավորները չեն (նույնիսկ Ալեն Սիմոնյանը, որն էդպես էլ գլխի չընկավ, որ սերիալի նկարահանումներն ավարտվել են, և ինքն այլևս էդ սերիալի դերակատարը չէ… Անցանք, լավ), պատճառն էդ մարդկանց խորհրդարան գործուղած և «քաղաքականապես հասուն հասարակությունն» ա։ Սա պետք ա ֆիքսել ու աշխատել էս ուղղությամբ։ Սրա համար ենք ասում, որ մեզ կրթել ա պետք, բայց ո՞նց ու ո՞վ պիտի անի՝ չգիտեմ։ Երևի մենք…
ՀԳ. ԱԺ-ի մասին խոսեցի, բայց էնպես չի, որ կառավարությունից էլ չեք հիասթափվելու։ Առիթնե՞ր՝ լիքը։
Խմբակցություններից ԼՀԿ-ի մասին բան չասեցի, որովհետև էնտեղ «կլասիկ պատգամավորներ» են, որոնց մեծ մասը գրագետ ա… Բայց դե բերեք բան չասեմ էլի