Միգուցե դուք նկատել եք, որ բոլոր խնձորները կարմիր են: Լինում են նաև դեղին կամ կանաչ: Այն իր գույնը ստանում է անտոցիանների շնորհիվ: 

Image result for Apple

Իսկ գիտե՞ք, որ շուկայում հայտնվել է մի նոր խնձորի տեսակ, որը շատ լայն տարածում է գտել: Ինչպես և մնացած խնձորները, այնպես էլ սրանք, շատ հարուստ են ածխաջրերով, սակայն ավելի համեղ ու հյութալի են:

Այս խնձորները, որոնց սկսել են անվանել «սև ալմաստ», Նոր Զելանդիայից են: Ավելի ուշ տարածում են գտել նաև Չինաստանում, Տիբեթում և այլուր:

Ավելին՝ դրանք շատ հազվագյուտ են, քանի որ աճում են ծովի մակարդակից 3500մ բարձրության վրա: Խնձորները մեծ քանակությամբ արևի ճառագայթներ են պահանջում, այդ իսկ պատճառով էլ դրանք մանուշակագույն են: 

Image result for black diamond apple fruit

2011թ․-ից ագարակապանները 50 հա տարածքում այս խնձորներն են աճեցնում: Իր հազվագյուտ տեսակի պատճառով դրանց գինը շատ բարձր է: 

Սահմանափակ արտադրության պատճառով սև խնձորները համարվում են էքսկլյուզիվ ապրանք: Դրանք գնել ցանկացողները նախօրոք պատվեր են կատարում: 

Image result for Fruit

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել