«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Չեմպիոնների լիգայի` «Այաքսի» հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է սպասելիքներով ու խոսել թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու արդյունավետության մասին.
«Մենք գտնում ենք մեր խաղն, այնպես որ կազմում մեծ փոփոխություններ մի՛ ակնկալեք: Հնարավոր է` փոփոխություն առհասարակ չլինի:
«Այաքսը» հիանալի թիմ է, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Մեզ հետաքրքիր խաղ է սպասում, որը մտադիր ենք հաղթել: Չի կարելի կրկնել այն սխալները, որոնք արդեն թույլ ենք տվել առաջին խաղում»,- ասել է Կովաչն ու խոսել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին.
«Շատ ուրախ ենք, որ Լևանդովսկին նորից սկսել է գոլեր խփել: Մեր թիմը միշտ նա վրա հույս է դնում: Այս մրցաշրջանում Ռոբերտն արդեն 19 գոլ է խփել, ինչն ինքնին ամեն ինչի մասին խոսում է: Լևանդովսկին ներկայիս «Բավարիայի» դեմքն է».- Կովաչի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Այաքս»-«Բավարիա» հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: