Մի քանի առաջարկ ապագա կրթության նախարարին (հուսամ՝ ներկայիս նախարարը չի վերանշանակվի):
1. Հենց Ձեր մտքով կանցնի կրթական բարեփոխումներ իրականացնել, ոչ մի դեպքում չսկսեք առարկաներ ծրագրից հանելով. խոսքը Եկեղեցու պատմություն, ռազմագիտություն, ազգային պար և այլնի մասին է։
2. Հենց Ձեր մտքով կանցնի գլուխ գովալ միջազգային օլիմպիադաներում հայ աշակերտների ձեռքբերումներով, հիշեք, որ դրանք մի քանի դպրոցների շնորհիվ են:
3. Հենց Ձեր մտքով կանցնի դպրոցների ուսուցչական կազմը կրճատել, դրանից առաջ մտածեք աշաերտների թիվն ավելացնելու մասին:
4. Հենց Ձեր մտքով կանցնի որևէ մեկին համարել կրթությանը մեծ վնաս տված թշնամի, մի վայրկյան սպասեք էդ հայտարարելուց առաջ: Գուցե տենց չի:
5. Հենց Ձեր մտքով կանցնի անակնկալ այց կատարել որևէ դպրոց ու ներկա լինել ծնողական ժողովի, մի պահ կանգ առեք ու անակնկալ այց կատարեք որևէ գիտական հիմնարկ:
6. Հենց Ձեր մտքով կանցնի ուսուցիչներին ոչինչ չտվող չափորոշիչային վերապատրաստումները դարձնել մասնագիտական վերապատրաստումներ, դուխով արեք դա: