Ժողովրդի մի ստվար մասը լիովին գիտակցված ընտրություն է կատարել․ նրանք ընտրել են «խաղաղությունը», ինչպես նախորդ դարասկզբին։ Քաղաքացիների մի ստվար մասն իսկապես կարծում է, որ հնարավոր է խաղաղություն, կամ ինչ-որ մի երրորդ ուժ անպայման կապահովի երկրի խաղաղությունը, եթե կառավարությունն իրեն «խելոք» պահի։ Մի խոսքով՝ երեսուն տարի շարունակվող քաղաքական հակամարտությունը ավարտվեց խաղաղության ջատագովների քաղաքական հաղթանակով։ Իհարկե, նման դիրքորոշումը կապ չունի իրականության հետ, քանզի այն ընդամենն արտահայտում է մարդու խաղաղ ապրելու ձգտումը, բայց պետության անվտանգության համար նման մտայնությունը վտանգավոր է, և այդ վտանգն ահագնանում է, երբ քաղաքական ու պետական գործիչներն են առաջնորդվում նման ռոմանտիկ ցանկություններով և ինքնախաբեութամբ։ Ակնհայտ է, որ այս ամենը քիչ է անհանգստացնում պետական գործիչներին, բայց բավական ուշագրավ է այն, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հավատում են խաղաղությանը, առանց ափսոսանքի արտագաղթում են․․․ Ընդ որում, արտագաղթի ինտենսիվությունը չի նվազում։ Արտագաղթում են նաև հպարտ քաղաքացիները։ Եվ երբ նրանց հարցնում ես, թե պայքարեցիք և այլն․․․ պատասխանում են․ «Դե, գրին քարտ շահեցինք, հետո ով գիտի՝ ինչ կլինի․․․»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: