Այս «անհաջողակին» գտել են վերջերս՝ վիկտորիանական կոյուղիների մաքրման ժամանակ, քանի որ վերջիններս քաղաքային կեղտը ուղիղ Թեմզայի մեջ էին լցնում։ Կոյուղիները կեղտով են պատված եղել շուրջ 5 դար շարունակ։

Կմախքի դիրքը թույլ է տալիս ենթադրել, որ նա բռնի մահ է ունեցել, սակայն այս վարկածը հաստատելու համար ոսկրերի վրա ոչ մի հետքեր են հայտնաբերվել: Միգուցե նրան խեղդամահ են արել կամ այլ եղանակով սպանել և նետել են կեղտի մեջ՝ հանցագործության հետքերը վերացնելու համար: Միգուցե նա պարզապես խեղդվել է՝ ջրի մեջ ընկնելով նավից:

Եկեք ծանոթանանք գտածոյին առավել մանրամասն:

Սկզբում դիտարկենք այն իրերը, որոնք գտնվել են կմախքի կողքին: Հստակորեն հայտնի է միայ հայտնի է նրա երկարաճիտ կոշիկների մասին, որոնք մահվան պահին մարդը կրելիս է եղել:

Երկարաճիտ կոշիկները հինգ դարի հնություն ունեն և այսօր պահպանվում են գիպսի մեջ:

Մինչև ազդրերը հասնող այս կոշիկները, որոնք պատված էին ինչ-որ խիտ, անջրանցիկ նյութով, հայտնի են եղել XV դարի վերջին և XVI դարի սկզբին: Դրանք պարզ էին և պրակտիկ, և դրանք հնարավոր էր կրել 5-10 տարի ու անգամ ավելի:

Կաշվե երկարաճիտ կոշիկները այն ժամանակ բավականին թանկ էին և անհրաժեշտ էին նրանց, ովքեր աշխատանքի բերումով հաճախ էին լինում կեղտի կամ ջրի մեջ: Մինչ այս այլ ոչ մի գերեզմանում նման կոշիկներ չեն գտնվել:

Այստեղ տեսնում ենք, որ կոշիկի մեջ ինչ-որ լրացուցիչ մաս կա՝ տաքությունն ու չորությունն ապահովելու համար նախատեսված: Այն, ամենայն հավանականությամբ, մամուռ է:

Կոշիկները կրող մարդը մահացել է մոտավորապես 35 տարեկան հասակում: Նա ատամների սեպաձև դեֆեկտ է ունեցել, որոշ ատամներ հեռացված են եղել: Մարդը տառապել է նաև արթրիտով: Սակայն, ընդհանուր առմամբ, եղել է ֆիզիկապես ակտիվ ու ամուր, չհաշված առողջական որոշ խնդիրներ:

Սակայն ո՞վ էր նա և ինչու՞ է թաղված այստեղ:

Երկար, անջրանցիկ կոշիկների և ատամների խնդիրների առկայությունը ցույց է տալիս, որ այս մարդը, մեծ հավանականությամբ, ձկնորս է եղել:

Նա հաճախ է վերանորոգել ձկնորսական կարթը՝ ձգելով այն սեփական ատամներով: Ատամների նույն խնդիրն ունեցել են 30 տարի առաջ զարգացող երկրների ծովափնյա գյուղերի բնակիչները: Այսօր առավել հեշտ է սինթետիկ, չինական նոր ցանց գնելը, քանի հինը նորոգելը: Իսկ նախկինում դրանք նորոգելու համար տաժանակիր աշխատանք էր պահանջվում:

Այսպիսով, հինգ հարյուրամյակ առաջ մահացածը ամենայն հավանականությամբ ձկնորս է եղել, և միգուցե հենց ծանր ու երկար կոշիկներն են նրան ստիպել խեղդվել ջրում: Նա ինքն է խեղդվել, թե հատուկ են նրան հրել՝ մնում է հարց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել