Hraparak.am-ը գրում է.

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակման պահանջով այժմ բողոքի ակցիա են իրականացնում Քոչարյանի կողմնակիցները։ Նախաձեռնողներից Արմեն Մինասյանը նշեց, որ այս պայքարը երկարատեւ է լինելու.

«Դատապարտվել է մեկ բանի համար, որ հանցագործների ձեռքերը երկար լինեն։ Ինչի՞ Մարտի 1-ի հիմնական մեղավորը ազատության մեջ լինի»։ Անդրադառնալով նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՔԾ պետի հայտնի խոսակցության գաղտնալսմանը` նշեց, որ Հայաստանում արդարադատությումը հավասարվել է Սոմալիի արդարադատությանը։

Նա կոչ արեց Վանեցյանին օրենքներ կարդալ եւ նշեց, որ տվյալ քրեական գործով նա պետք է կալանավորված լիներ։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի գլխավոր դատախազության շենքի մոտ։

Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվեց վերջերս` Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Նա մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի սահմանադրական կարգը տապալելու մեջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել