Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրոպական Միության երկրների ներկայացուցիչների գագաթնաժողով է հրավիրել, որտեղ քննարկվելու է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հարցը: Այս մասին նա գրել է Twitter-ում:

Տուսկը գրել է, որ գագաթնաժողովը տեղի կունենա հինգշաբթի, դեկտեմբերի 13-ին:

«Մենք չենք վերանայի գործարքը»,- նշել է նա:

Եվրամիության ղեկավարը նաև շեշտել է, որ գագաթնաժողովում չի քննարկվի Հյուսիսային Իռլանդիայի սահմանների հետ կապված հարցը:

Ըստ Տուսկի, կողմերը մտադիր են քննարկել, թե ինչպես աջակցել Մեծ Բրիտանիայի վավերացմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չեղարկել է «բրեքզիթի» գործարքի վերաբերյալ խորհրդարանական քվերակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել