168.am-ը գրում է.

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերություններին արգելել պետական պարտավորագրեր ստանալ եւ պետական գնումներին մասնակցել Ճապոնիայի տարածքում: Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ համապատասխան միջոցները ձեռնարկվել են կիբեռանվտանգությանը նվիրված նիստի արդյունքներով: «Մեզ համար չափազանց կարեւոր է չգնել սարքավորանք, որը վնասաբեր գործառույթներ է կրում եւ կարող է կիրառվել տեղեկատվության հափշտակման, դրա ոչնչացման եւ տեղեկատվական համակարգերի աշխատանքի խախտման համար»,- Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

Այս տարվա ամռանն ԱՄՆ-ը նույնպես որոշում է կայացրել Միացյալ Նահանգների պետական հիմնարկությունների կողմից ZTE եւ Huawei-ի հեռահաղորդակցական սարքավորանքի գնման եւ կիրառման արգելք սահմանելու մասին: ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս պնդել են, որ դրանք համագործակցում են ՉԺՀ-ի հատուկ ծառայությունների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել