Երանի ամեն մարդ ԻՐ ԳՈՐԾՈՎ զբաղվեր…
Անկախ ամեն ինչից՝ հասարակական կեցության հոգևոր-բարոյական, թե մարմնավոր-նյութական ոլորտների բարելավմանն ուղղված ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸ սրտացավ անողների, ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻ նվիրյալների ու նրանց արած գործի միջոցով է, որ գալու է ազգիս փրկությունը... Ուսուցիչ, թե շինական, մշակույթի գործիչ, թե հողի աշխատավոր, բժիշկ, թե զինվորական, միևնույն է. յուրաքանչյուրն ԻՐ ԳՈՐԾԸ որպես ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ընկալելու պարագայում է միայն, որ կնշմարվեն ստեղծված այս իրոք ծանր և անելանելի թվացող վիճակից դուրս գալու ելքերը…
Հակառակ պարագայում, եթե ԳՈՐԾԸ վերածված է զուտ աշխատանքի, առավել ևս բիզնեսի, որտեղ գլխավոր նպատակը շատ փող աշխատելն ու հարստանալն է, որտեղ դեռ «չցանած» արդեն ստացվելիք «բերքի» եկամուտներն են հաշվարկվում, ապա հավատացեք՝ միշտ անսպասելի տեղալու է կարկուտը, և երաշտ է լինելու…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=351602401631869&set=np.17200388.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել