Մինչև ժամը 14։00-ն ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը՝ ներկայացնելով տեղեկություններ մինչև ժամը 14.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ:
«Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից մինչև ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 636,055 քաղաքացի կամ ընտրողների 24,53 տոկոսը»,- ասաց նա:
Այսպիսով` ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,915 որոնցից ընտրության մասնակցել է 48, 618-ը, այսինքն՝ 24,20 տոկոսը:
Թիվ 2-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 50, 940 -ը, ընդհանուր առմամբ՝ 23,85 տոկոսը:
Թիվ 3-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 53, 472-ը, ընդհանուր առմամբ՝ 23,75 տոկոսը:
Թիվ 4 - քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 46, 941-ը կամ 22,33 տոկոսը:
Թիվ 5 - քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 55, 418-ը կամ տոկոսը 25,92:
Թիվ 6 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 50, 170-ը կամ 21,41 տոկոսը։
Թիվ 7 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 32, 211-ը կամ 27,37 տոկոսը:
Թիվ 8 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 49, 117-ը կամ 25,70 տոկոսը:
Թիվ 9 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 59, 639-ը կամ 25,12 տոկոսը:
Թիվ 10 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 58 640-ը կամ 24,41 տոկոսը:
Թիվ 11 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 50, 819-ը կամ 22,11 տոկոսը:
Թիվ 12 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 48, 612-ը կամ 30,05 տոկոսը:
Թիվ 13 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 31, 458-ը կամ 28,92 տոկոսը:
Ինչ վերաբերում է մարզերից մասնակցությանը, ապա Սլվա Մարկոսյանը հայտնեց, որ ամենաշատը ընտրություններին մասնակցել են Կապանում:
Երևան - 23,53 տոկոս
Աշտարակ - 23,95 տոկոս
Ապարան - 31,18 տոկոս
Արարատ - 29,57 տոկոս
Արտաշատ - 21,55 տոկոս
Մասիս - 23,71 տոկոս
Արմավիր - 20,33 տոկոս
Էջմիածին - 18,62 տոկոս
Գավառ - 20,64 տոկոս
Մարտունի - 27,77 տոկոս
Սևան - 26,42 տոկոս
Վարդենիս - 26 տոկոսը
Ալավերդի - 24,69 տոկոս
Սպիտակ - 23,55 տոկոս
Ստեփանավան - 23,42 տոկոս
Վանաձոր - 24,21 տոկոս
Տաշիր - 22,53 տոկոս
Աբովյան - 22,4 տոկոս
Եղվարդ - 27,96 տոկոս
Հրազդան - 24,01 տոկոս
Չարենցավան - 23,15 տոկոս
Ախուրյան - 23,28 տոկոս
Անի - 27,02 տոկոս
Արթիկ - 23,19 տոկոս
Գյումրի - 18,22 տոկոս
Գորիս - 30,29 տոկոս
Կապան - 31,68 տոկոս
Սիսիան - 28,33 տոկոս
Եղեգնաձոր - 23,77 տոկոս
Դիլիջան - 25,3 տոկոս
Իջևան - 29,42 տոկոս
Նոյեմբերյան - 30,47 տոկոս
Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացուց մինչև ժամը տասնմեկի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 865,884 քաղաքացի կամ ընտրողների 33,46 տոկոսը: