Երկու տիպի մարդկանց չեմ սիրում էս օրով։
Առաջին տիպը՝ էն, որ նախորդ ընտրությունների ժամանակ ինչ ղալաթ անեին, մարդ կաշառեին, տասովչիկներով, գազելներով մարդ բերեին, տատիներին մտցնեին, տեղն ընտրեին, իրենք տուպը չէին նկատում, չէին խոսում, միայն լավն էին տեսնում, ջայլամի նման միայն հետույքներն էին տնկում։ Իսկ էսօր, վայ, վիՁիծե լի, մի ընտրատեղամասում մոռացել են քարոզչական պաստառը պոկել, խայտառակություն, երկիրը կործանվում է, է՞ս է ձեր արդարությունը, ես այսպիսի երկի՞ր էի երազում, վայ, վայ, վայ...
Երկրորդ խումբը նրանք են, որ նախորդ ընտրությունների ժամանակ մեկը մի թեթև կիքս աներ, մինչև Եվրոդատարան հասցնում էին, կռիվ-պատերազմ, ղալմաղալ, մեկը թարս նայեր, արդեն իրենց քաղհալածյալի տեղ էին դնում, իսկ էսօր նախընտրական բազմաթիվ խախտումների վրա իրենց ուղղակի շլանգի տեղ դրեցին, լռության օրն ամենաակտիվ քարոզը տարան, որոշ թեկնածուների՝ նախորդներից մնացած մեթոդների վրա լրիվ աչք փակեցին։
Ո՜նց եմ ես ձեզանից զզվուուուում, լրիվդ էլ նույն... Վանոյի ասած՝ դյոշ շուստրի թշվառականներն եք։