168.am-ը գրում է․

Օրվա ընթացքում ուտելու մասին չափից շատ մտածելը կարող է մի խումբ պատճառներ ունենալ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ դա կարող է պայմանավորված լինել հետևյալ գործոններով:

Ծարավ: Եթե քիչ առաջ եք կերել, բայց սովի զգացումը կրկին անհանգստացնում է ձեզ, հնարավոր է՝ պարզապես ցանկանում եք ջուր խմել: Մի բաժակ ջուր խմեք, որոշ ժամանակ սպասեք: Մեծ է հավանականությունը, որ սովի զգացումը կանհետանա:

«Դատարկ» կալորիաներ պարունակող մթերքի օգտագործում: Մեծ քանակով շաքարի օգտագործման դեպքում օրգանիզմը պարզապես «դատարկ» կալորիաներ է ստանում: Նույնիսկ շաքարի փոքր քանակը գրգռում է ախորժակը, բայց օրգանիզմին ոչ մի սննդարար նյութով չի ապահովում: Շատ կարևոր է նվազեցնել արագ յուղացվող ածխաջրերի օգտագործումը: Սննդակարգ ներառեք օգտակար սննդամթերք:

Վատ քուն: Քիչ քնելու արդյունքում սովի զգացումը կարող է հաճախ տանջել ձեզ: Օրվա ընթացքում հարկավոր է քնել 7-8 ժամ:

Սթրես: Սթրեսը մարդկանց շրջանում կարող է երկու հակադիր ռեակցիա առաջացնել: Մարդկանց մի մասը նյարդային լարվածության արդյունքում ուտելու ցանկություն չի ունենում, մյուսներին անընդհատ տանջում է սովի զգացումը:

Ալկոհոլ: Ալկոհոլային խմիչի օգտագործումը քաշի ավելացման պատճառ է դառնում, խթանում ախորժակը:

Սպիտակուցի անբավարար մակարդակ: Սննդակարգում պետք է բավարար քանակով սպիտակուցներ ներառված լինեն: Այս միրոտարրերը ոչ միայն էներգիա են հաղորդում, այլև հագեցածության զգացում հաղորդում: Հավասարակշռեք սննդակարգը:

Առողջ ճարպերի անբավարար քանակ: Մթերքի մի մասն անառողջ ճարպեր է պարունակում և ավելորդ քաշի կուտակման պատճառ դառնում: Անառողջ ճարպեր են պարունակում տապակած, ճարպոտ մթերքը, ֆասթ-ֆուդը, ալյուրից պատրաստված ճաշատեսակները: Առողջ ճարպերի աղբյուր են ձիթապտղի յուղը, սաղմոնը, ընդեղենը, ավոկադոն, արևածաղկի սերմերը և այլն:

Ռեժիմի բացակայություն: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել 5 անգամ: Սննդի չափաբաժինը պետք է փոքր լինի:

Շտապողականություն ուտելիս: Ժամանակին հագեցածության զգացում ունենալու համար հարկավոր է դանդաղ ուտել: Արագ ուտելու դեպքում օրգանիզմը չի հասցնում ազդանշան ուղարկել, որ արդեն հագեցել եք: Արդյունքում՝ ավելի շատ եք ուտում, քան անհրաժեշտ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել