Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական CashBack ակցիայով և Բանկի Pos տերմինալներով վճարումներ իրականացրած իր քարտապաններին   գնումի/գնումների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով հետվերադարձի հնարավորություն է ընձեռում:

<<Այս տարի՝ Բանկի 25-ամյակի կապակցությամբ ակցիան աննախադեպ է և տևելու է 25 օր՝ դեկտեմբերի 6-31-ը՝ ընդգրկելով  ոչ միան Երևանը, այլև մարզերը: Այս օրերի ընթացքում Բանկը CashBack ակցիաներ է կազմակերպելու  ավելի քան 250 խանութ- վաճառակետերում, առևտրի և սպասարկման ցանցերում. ասել է, թե մեկ մեծ CashBack ակցիայի շրջանակներում  իրականացվելու են ավելի փոքրամասշտաբ 25 ակցիաներ՝ մեկ օր տևողությամբ:  Յուրաքանչյուր օրվա գործընկերների ցանկին մեր քարտապանները կարող են ծանոթանալ  Բանկի  ֆեյսբուքյան էջում և կայքում՝ քեշբեքին նախորդող օրը>>,-ասացին Կոնվերս Բանկում:

Բանկում նշեցին նաև, որ այս տարի իրականացվել է մոտ մեկ տասնյակ գումարի հետվերադարձի ակցիա, որոնցից միայն մեկի՝ Կանանց տոներին նվիրված ակցիայի շրջանակում հաճախորդներին է վերադարձվել մոտ   4.3 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2014թ ի վեր  իրականացված նմանատիպ ծրագրերի շրջանակներում քարտապանները ստացել են ավելի քան 260 մլն դրամ:

<<Կոնվերս Բանկը  պարբերաբար հանդես է գալիս լոյալության ակցիաներով՝ իր քարտապաններին յուրաքանչյուրի գնումից գումարի հետվերադարձի ու բոնուս միավոր կուտակելու հնարավորություն ընձեռելով: Մեր հաճախորդները կուտակած միավորները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով Բանկի գործընկերային ցանցում>>,-եզրափակել են Կոնվերս Բանկում:

Մանրամասները՝      https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/12/05/cashback25/ հղումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել