Երեկ գնացել էի Վրաստան։ Սահմանի մասին։ Ասել, որ շատ բան է փոխվել, նշանակում է՝ ոչինչ չասել։ Առաջին հերթին փոխվել է օրենքի տրամաբանությունը սեփական քաղաքացու նկատմամբ։ Օրենքը բարյացակամ է դարձել։ Եթե ՀՀ քաղաքացին, կամ օտարերկյա հայազգի քաղաքացին չվճարված տուգանքներ ունի, ապա նա անմիջապես սահմանի վրա ծանուցվում է այդ մասին, պարտավորվում 1 ամսվա մեջ վճարել ու անարգել դուրս է գալիս Երկրից։

Օտարերկրյա քաղաքացին իր տրանսպորտային միջոցի մեկ տարի ժամկետով "ժամանակավոր մուտքը" ավտոմատ ստանում է սահմանի վրա, անվճար, անհերթ, անխոչընդոտ։ Սա հոյակապ հնարավորություն է նրանց համար, ովքեր Երկիր են գալիս ընտանիքներով, իրենց՝ օտար պետհամաանիշի մեքենաներով։ Նախկինում ես նման դեպքերում ամսական վճարում է գրեթե 100ամ․ դոլար՝ ամսական։

Սահմանապահների, մաքսային աշխատողների, տեխնիկական ծառայությունների աշխատանքը բարձր մակարդակի վրա է։ Մարդիկ ժպտում են, աշխատում բոլոր հարցերին համապարփակ պատասխան տալ։ Սա նոր Հայաստան է, ու ես երկու ձեռքով ողջունում եմ։ Այ սա հեղափոխություն է։ Հեղափոխություն է այն, որ ճանապարհային ոստիկանները դրամ չեն մուրում, ես էլ, որպես քաղաքացի, առաջարկելու մտադրություն այլևս չունեմ։

Սակայն Վրաստանի հետ համեմատվելիս, բազմաթիվ բաներ կան, որոնց վրա հարկավոր կլիներ կանգ առնել, վեր լուծել, սովորել։ Նախ, իմ ճամփորդության հիմնական պատճառը Լոնդոնից Երևան ինքնաթիռի տոմսի թանկ լինելն է, այն էլ չորս անգամ։ Քութաիսից դեպի Թբիլիսի տաք, խոնավ եղանակ էր։ Սակայն ամբողջ ճանապարհի երկայնքով ձմեռային տեխնիկան կազմ, պատրաստ, վերանորոգված, մաքուր, ճամփեզր հանված՝ կարծես սպասում էին առատ տեղումների։ Ճանապարհները իդեալական վիճակում, լուսավորված ու ժամանակակից կապի տեխնիկական միջոցներով կահավորված։ Քաղաքները, եկեղեցիները, ամրոցները՝ լուսավորված, ինչպես Սուրամի ամրոցը, կամ Մցխեթի եկեղեցին։ Ամենուր մաքրություն է։ Վաճառքի կետերում իրենց ազգային արհեստների արգասիքներն են։ Այդ կետերը շատ համեստ են, ճչացող չեն։

Ճանապարհների մաքրության առումով մենք էլ չենք զիջում նրանց կամ որևէ այլ երկրի։ Ամենուր առկա են ճամփեզրերը մաքրող բանվորները։ Սակայն ճանապարհների ու սպասարկող տեխնիկայի որակը ցածր է։ Այն աղը, կամ ավազի ու աղի խառնուրդը, որ մեր ծառայությունները ճանապարհի երկայնքով թումբ-թումբ նախապատրաստել են, հավաքել ճամփեզրին, անձրևի կամ ինչ - որ մեկի կայանումի հետևանքով արդեն հողին է հավասարվել։ Բնակավայրերում գովազդ չկա այն մասին, թե որտե՞ղ են հյուրանոցները տվյալ բնակավայրում։ Կա՞ն արդյոք իջևատներ կամ գործող սրճարաններ։ Ճամփեզրերին հանգստյան գոտիներ չկան, էլ չեմ ասում զուգարաններ։

Հաստատությունների ու շենքերի վրա ՀՀ դրոշներ չկան։ Այսինքն՝ մենք չե՞նք հպարտանում մեզանով։ Մի խոսքով, կուզենայի որ հակառակը լիներ։ Հայաստանը տուրիզմի զարգացող երկիր է, Վրաստանն էլ արդեն իր տեղն ունի այս բնագավառում։ Ինֆրաստրուկտուրայի ու սպասարկման ոլորտի զարգացումը այսօրվա հրամայականն է մեզ համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել