Բրիտանացիների ընտանքիը աշխատանքի հայտարարություն է տարածել, որի համաձայն իրենք փնտրում են պրոֆեսսիոնալ ճանապարհորդի և լուսանկարչի, ով իրենց հետ կայցելի տարբեր երկրներ և կլուսանկարի իրենց։

Նրանք նաև նշել են, որ աշխատանքը նախատեսված է մեկ տարվա համար, որի համար կվճարեն 80 հազար ֆունտ սթերլինգ (կամ ամսեկան մոտավորապես 7000 եվրո)։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ թեկնածուն պետք է ունենա լուսանկարչի 5 տարվա աշխատանքային փորձ։

2017 թվականին մայիսին World Life Experience նախագծի հիմնադիրները տարածել էին հայտարարություն, ըստ որի հարկավոր էր 12 հոգի ՝ ճանապարհորդելու համար, յուրաքանչյուրը 2,5 հազար եվրո ամսեկան աշխատավարձով։ World Life Experience-ի ներկայացուցիչները ցանկանում էին հավաքել խումբ, որը կազմված էր լինելու 20-35 տարեկան  6 կնոջից և 6 տղամարդուց։ Մեկ տարվա ընթացքում այս խումբը պետք է ճամփորդեր շուրջ 40 երկրով՝ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում ու ճամփորդության վերաբերյալ գրառումներ կատարեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել