Հասարակության մեջ վաղուց մի շարք կարծրատիպեր կան՝ հարուստ մարդկանց վերաբերյալ։ Այդ կարծրատիպերի համաձայն նրանք երբեք հարկեր չեն վճարում, երբեք չեն աշխատում։ Սակայն իրականում այս կարծրատիպերի մեծ մասը իրականությանը չի համապատասխանում։ Օրինակ մեծահարուստների մեծ մասը, ոչ թե ժառանգել են իրենց կարողությունը, այլ իրենք են ստեղծել։

Պարզաբանենք ամենատարածված միֆերը մեծահարուստների մասին։ Այս պարզաբանումները հիմնված են Թոմաս Կոռլիի հետազոտությունների վրա, ով շուրջ 5 տարի ուսումնասիրել է այսպիսի մարդկանց ապրելակերպը, մտածելայերպի յուրահատկությունները և սովորությունները։

Բոլոր հարուստ մարդիկ ժառանգել են իրենց ունեցվածքը

Forbes-ի տվյալների համաձայն 2014 թվականին հարուստ մարդկանց շուրջ 70%-ը  իրենք են ստեղծել իրենց կարողությունը։ Պետք է հստակեցնել, որ այս տվյալները հիմնականում վերաբերում են ամերիկացի միլիոնատերերին, քանի որ ասիական և եվրոպական միլիոնատերերը հիմնականում ժառանգել են իրենց ունեցվածքը։

Հարուստ մարդկանց հարկավոր չէ շատ աշխատել

Թոմաս Կոռլին բացահայտում է հարստության հակառակ կողմը․ վիճակագրության համաձայն հարուստ մարդկանց 86%-ը շաբաթական 50 ժամից ավելի են աշխատում։ Ավելին նրանք համգստյան օրեր շատ քիչ են ունենում և շատ քիչ են անիմաստ ժամանակ ծախսում։

Հարուստ մարդիկ երբեք չեն սնանկանում

Անգամ շատ հարուստ մարդիկ ոչ միշտ են կարողանում պահպանել իրենց հարստությունը։ Օրինակ Դոնալդ Թրամփ 4 անգամ հայտարարել է իր սնանկության մասին։Տարբերությունը այն է, որ նրանք անմիջապես դիմում են ֆինանսական մասնագետի օգնությանը և վերականգնում են կորուստը։

Նրանք հարկեր չեն վճարում

Համաձայն հետազոտության արդյունքներին՝ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ հարուստները խուսափում են հարկերից։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Հետազոտության տվյալները ասում են, որ  եկամտահարկի շուրջ 45%-ը վճարում են հարուստ մարդիկ։ Միևնույն ժամանակ որոշ երկրներում հարստության հետ մեկտեղ աճում է նաև հարկը։

Բոլոր մեծահարուստ մարդիկ համալսարան են ավարտել

Չնայած, որ բարձրագույն կրթությունը շատ կարևոր է, այնուամենայնիվ մի շարք մեծահարուստ մարդիկ չունեն այն։ Այսինքն հարուստ լինելու համար պարտադիր չէ կրթված լինելը։  Այնուամենայնիվ հարուստ մարդիկ անընդհատ ինքնակրթվում են և մի շարք ոլորտների վերաբերյալ խորքային գիտելիքներ ունեն։ Բնականաբար նրանք իրենց ոլորտի մասնագետը պիտի լինեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել