Ոստիկանությունը խնդրում է տեսանյութում պատկերված անձանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին դիմել Ոստիկանության Տարոնի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, (03122)2-02-02 կամ (077)79-07-57 հեռախոսահամարներով: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Ինչպես հաղորդվում է՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 16.30-20.30-ի սահմաններում, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակարաններից մեկի դուռը, հափշտակել 4000 դոլարին համարժեք ոսկյա զարդեր և 1000 դոլար: Բնակարանի մոտ դրված տեսախցիկը ֆիքսել է կասկածյալներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել