Pantone գույնի ինստիտուտը անվանել է 2019թ.-ի ամենաակտուալ երանգը: Հաջորդ տարի նորաձև է լինելու մարջանագույնը՝ Pantone 16-1546 Living Coral-ը:

Living Coral-ը մարջանագույնն է՝ ոսկեգույն ենթատոնով, հաղորդում է ինստիտուտի կայքը: «Ի պատասխան թվային տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի ճնշումներին, որոնք ավելի ու ավելի են ներգրավվում առօրյա կյանք, մենք փնտրում ենք կապվածություն և մտերմություն ապահովող իրական և գրավիչ տպավորություններ: Living Coral երանգը ողջունում և խրախուսում է անհոգ գործունեությունը՝ մարմնավորելով մեր լավատեսության և ուրախության բնածին ձգտումը»,- ասվում է գույնի նկարագրության մեջ:

Pantone գույնի ինստիտուտը արդեն 20 տարի ընտրում է տարվա գույն, որը ուղեցույց է դառնում հագուստի, կահույքի, տան ներքին հարդարման, գրաֆիկական դիզայներների համար:

2018 թվականի տարվա գույնը ուլտրամանուշակագույնն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել