Hilton Worldwide հյուրանոցների ցանցի այցելուն 100 մլն դոլարի հայց է ներկայացրել հյուրանոցին այն բանից հետո, երբ այլասերված տղամարդը թաքնված տեսախցիկով նկարահանել է կնոջը լոգարանում՝ գրում է Fox News-ը։

Չիկագոյի բնակչուհին 2015թ․ Նյու Յորքի Hampton Inn հյուրանոցում հանգստանալիս տեղյակ չի եղել, որ ինչ-որ մեկը գաղտնի հետևում է իրեն։ 2018թ․ անհայտ անձը կապ է հաստատել կնոջ հետ և սկսել շանտաժի ենթարկել նրան։

«Ես այլասերված եմ։ Ես ոչ ոքի չեմ նեղացնի։ Ինձ պարզապես դուր է գալիս նայել։ Խոստացիր ինձ անձնական շոու, այլապես ես կտարածեմ այս կադրերը ողջ համացանցում»,- գրել է տղամարդը։

Որոշ ժամանակ անց նա սկսել է տեսանյութից կադրեր ուղարկել կնոջ գործընկերներին և պարտադրել է վճարել իրեն 1000 դոլար, որպեսզի դադարեցնի դա անել։ Կինը ստիպված է եղել դիմել դատարան։

Իրավապահները համարում են, որ տղամարդը հյուրանոցի աշխատակից է, և այդ կինը նրա առաջին զոհը չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել