Մինչև երկրաշարժից տուժած վերջին ընտանիքը չստանա իրեն հասանելիք բնակարանն ու ապրի նորմալ պայմաններում, երկրաշարժը շարունակելու է մնալ բոլոր նախկին և ներկա իշխանությունների ամոթը։

Ցանկացած նոր եկող իշխանություն իր վրա է վերցնում այդ այս 30 տարվա տնակների և մարդկանց ճակատագրերի պատմությունը, ու հետագա տարիներն են ցույց տալիս, թե ինչ պատվով դուրս կգա այդ ամենի տակից։

30 տարի շարունակ, երբ ամբողջ աշխարհը մեծ քայլերով առաջ է գնացել, Հայաստանի մի հատվածում մարդիկ ամենահասարակ բնակարանի խնդիր ունեն, որը չի լուծվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել