Panorama.am-ը գրում է.

Լյուքսեմբուրգը կդառնա եվրոպական առաջին երկիրը, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար կլինի։ Այս մասին գրում է բրիտանական  The Guardian պարբերականը։ Գնացքով, տրամվայով, ավտոբուսով երթևեկելու համար այս երկրում այլևս չեն վճարի հաջորդ տարվա ամառվանից։  Սա Լյուքսեմբուրգի վարչապետ Խավյե Բեթելի կառավարության ծրագրում էր ընդգրկված։

2020-ից ընդհանրապես տոմսերի համակարգը վերացվելու է, սակայն չի հստակեցվել, թե ինչ է արվելու առաջին կամ երկրորդ կարգի վագոնների հետ։

Այս պահին Լյուքսեմբուրգում անվճար կարող են երթևեկել միայն մինչև 20 տարեկանները։ Սա էլ գործում է  ընթացիկ տարվա ամռանից։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել