Թելավիում երդմնակալության արարողությունն անցկացնելու պատճառներից մեկն այն է, որ այնտեղ Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պարտվել է  ընտրություններում:

«Դիտարկվում էր մի քանի սցենար, բայց ես առաջարկեցի Թելավին, քանի որ իմ ամբողջ ընտրարշավն այդ թեմայի շուրջ էր. մենք պետք է ոտքի կանգնեցնենք տարածաշրջանները, որպեսզի նրանք զարգանան: Առանց տարածաշրջանների Վրաստանը չի զարգանա: Կարծում եմ՝ Թելավին շատ ճիշտ ընտրություն է»,- ասել Է Զուրաբիշվիլին:

Նա նաև ընդգծել է, որ լինելու Վրաստանի ամբողջ բնակչության նախագահը:

«Երկրորդ պատճառն այն բանի, թե ինչու ես ընտրեցի Թելավին, այն է, որ այնտեղ չքվեարկեցին իմ օգտին: Դա իմ տանուլ տված վայրերից մեկն է, և դրանով իսկ ես ցանկանում եմ ցույց տալ, որ ես բոլորի նախագահն եմ, նաև նրանց, որոնք չեն քվեարկել իմ օգտին»,- նշել է Զուրաբիշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել