Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին:

Խոսքը, տարբեր գնահատականներով, 12-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է:

Ինձ իրոք հետաքրքիր է՝ կան մարդիկ, որ հավատում են, որ առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնե՞լ։

Եթե այո, ապա ի՞նչ գործիքներով և մեթոդաբանությամբ։ Եվ հնարավո՞ր է արդյոք այն վերադարձնել ժողովրդին, այլ խոսքերով ասած՝ ՀՀ քաղաքացին կստանա՞ ինչ-որ մաս այդ փողերից։

ՀԳ. Գերմանիայի վերամիավորումից հետո Արևմտյան Գերմանիայի իշխանությունները սկսեցին այսպիսի մի գործընթաց Արևելյան Գերմանիայից գողացված և դուրս բերված կապիտալը վերադարձնելու համար: Հաջողվեց վերադարձնել միայն 10%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել