ԷԼ Style Gran Turismo Հայաստանում իր տեսակի մեջ միակ նախագծի հյուրերը Senate ռեստորանում ջերմ մթնոլորտում ընթրելուց հետո շտապեցին Senate ակումբ, որը համարվում է Թբիլիսիի լավագույն ակումբներից մեկը և ունի ձայնային և լուսային հզոր տեխնիկա` չհաշված գերժամանակակից ինտերիերը: Սա նախագծի շրջանակներում կազմակերպված երկրորդ մեծ երեկույթն էր, որին միացան նաև վրացական շոու-բիզնեսն ու էլիտան: Երեկույթի շրջանակներում ելույթ ունեցան ինչպես հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները` հանձինս Իվետա Մուկուչյանի, Մանե Սարգսյանի և DJ Serjo-ի, այլև վրացական շոու-բիզնեսի ներկայացուցիչները` Մարիամ Բադուռաշվիլին, Սալիո Կորկոտան` կատարելով ակումբային ժամանակակից և սիրված հիթեր: Երեկույթը շարունակվեց մինչ ուշ գիշեր: Չնայած նրան, որ հյուրերը հաջորդ օրը պետք է վերադառնային Երևան, այնուամենայնիվ նրանք չէին շտապում հեռանալ պարահրապարակից: Ձեզ ենք ներկայացնում երեկույթի ողջ ընթացքում արված ամբողջական ֆոտոշարքը: