Դե, իմացեք... Երբեք, լսու՞մ եք, երբեք, կինը չի այրում, չի պատռում, չի ոչնչացնում այն նամակները, որտեղ խոսվում է նրա հանդեպ սիրո մասին: Նրանց մեջ ամփոփված է մեր ամբողջ կյանքը, մեր հույսերը, մեր սպասումները, բոլոր երազները... Երկտողերը, որոնք ներառում են իրենց մեջ մեր անունն ու մեզ փաղաքշող սիրո խոսքեր, դա մեր սրբազան մասունքն է, իսկ մենք բոլորս պաշտում ենք աղոթատունը... Հատկապես նրանք, որտեղ ինքներս ենք զբաղեցնում սրբերի տեղը...
Մեր սիրային նամակները մեր իրավունքն է գեղեցկության, նրբագեղության, հմայքի... Դա մեր ինտիմ կանացի հպարտությունն է, մեր սրտի գանձը: Ոչ, ոչ, կինը երբեք չի ոչնչացնի այդ գաղտնի և հմայիչ արխիվն իր կյանքի...
Բայց մենք մահանում ենք, ինչպես բոլորը... Այդ ժամանակ ինչ-որ մեկը գտնում է այդ նամակները... Ո՞վ... Ամուսի՞նը... Ի՞նչ կանի նա նրանց հետ... Ոչինչ... Նա դրանք կայրի...
Օ, ես երկար եմ մտածել այդ մասին, շատ երկար... Հասկացեք, ամեն օր մեռնում են կանայք՝ սիրված ինչ-որ մեկի կողմից, որ ամեն օր հետքերն ու ապացույցները իրենց մեղքի ընկնում են ամուսինների ձեռքը, և երբեք որևէ սկանդալ չի լինում, երբեք որևէ մենամարտ տեղի չի ունենում...
Մտածեք, իմ բարեկամ, այն մասին, թե ով է տղամարդը, ինչ է տղամարդու սիրտը... Նա վրեժ է լուծում ապրողի համար...մենամարտում է իրեն պատվազրկողի հետ, սպանում է նրան, եթե կինը կենդանի է, որովհետև... Լավ , ինչու՞... Չգիտեմ: Բայց եթե այդ ապացույցները գտնվել են նրա մահից հետո, տղամարդիկ պարզապես այրում են դրանք՝ ցույց տալով, որ իբր ոչինչ չգիտեն... Շարունակելով սեղմել մահացած կնոջ սիրեկանի ձեռքը՝ ուրախանում թաքուն, որ այդ նամակները կողմնակի մարդկանց ձեռքը չեն ընկել...որ ոչնչացված են...
Օ, որքան իմ ծանոթների մեջ կգտնվեն ամուսիններ, որոնք անկասկած այրել են նամակները, հետո ձևացրել, որ ոչինչ չգիտեն: Իսկ ինչպիսի կատաղությամբ կմենամարտեին, եթե դրանք գտնեին կնոջ կենդանության օրոք... Բայց նա արդեն մահացել է ... և «Պատվի» հասկացողությունը փոխվել է... Գերեզմանը մոռացությունն է ամուսնական մեղքի...
Փորձեք ասել, որ ես սխալ եմ:
Ես սիրում և համբուրում եմ Ձեզ...
Ռոզա»
Guy de Maupassant : Nos lettres
Հատված Գի դը Մոպասանի «Մեր նամակները» պատմվածքից...
«Լավ, թե վատ, բայց թարգմանեցի ))))
Այս երգի բառերը Շիրազինն են ...)))) «Ասել կուզիմ» վատը չհամարեք երգը ) ...)))))
Երազիս մեջ այրում էիր
Նամակներս քեզ գրած,
Ա՜խ, նրանց մեջ՝ թե բանայիր՝
Իմ սիրտը կար, իմ սիրած։
Երազիս մեջ կարդում էիր
Դու մի նամակն ուրիշի,
Կրծքիդ սեղմում, ծովը սուզվում
Քո նոր սիրո մշուշի։
Երազիս մեջ գնում էիք
Դուք ձեր սիրո աստղի տակ,
Ընկած էի ես ձեր ճամփին,
Որպես այրած մի նամակ...