Ըստ նրա՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո: «Բայց քանի որ առաջին անգամ ենք նման բաց բանավեճ անցկացնելու, մասնագետներն էլ կարծում են, որ 11 գործչի դեպքում հնարավոր է և ասելիքը երկար լինի, կփորձենք ավելի ճկուն լինել ու անհրաժեշտության դեպքում բանավեճին ֆորմատից ավել՝ ևս կես ժամ տրամադրել»:
Անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկե՞լ եք. քարոզչական մթնոլորտն առանց այն էլ բավականին թեժ է, իսկ 11 մասնակցի դեպքում այն ընդհանրապես կարող է «հրդեհ» առաջացնել: «Մենք ունենք անվտանգության հնարավորություն միայն մուտքի և ելքի համար, այլ հնարավորություններ չունենք, և ապա՝ չեմ կարծում, որ մեր քաղաքական գործիչների բանականությունը կհատի թույլատրելիության սահմանը, ցայս մեր տաղավարում կազմակերպված բանավեճերի ժամանակ կոռեկտությունը խստագույնս պահպանվել է»,- ասաց Մ. Գրիգորյանը»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել