Բաղադրամասեր

1 կգ դդմիկին՝

  • 300 գր հորթի միս,
  • 6-7 ճ/գ թթվասեր,
  • 150 գր գազար,
  • 150 գր սոխ,
  • տոմատ՝ 1 ճ/գ,
  • աղ, պղպեղը, ձիթայուղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Գազարը լվանում ու քերիչով անցկացնում ենք։ Սոխը մանր կտրատում ենք։
  • Սոխը մի քանի րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։ Սոխը մի քանի րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։
  • Ավելացնում ենք միսը, խառնում ու մոտ 15 րոպե տապակում ենք։ Դդմիկներն անհրաժեշտության դեպքում կեղևահանում (եթե կեղևը կոշտ է) ու բաժանում ենք 3 մասի։
  • Թեյի գդալի օգնությամբ հեռացնում ենք միջուկը, սակայն ոչ շատ խորը, որպեսզի ստանանք փոքրիկ բաժակներ։
  • Դդմիկներից մեկի միջուկը մանր կտրատում ու ավելացնում ենք մսի զանգվածին, ապա լցնում ենք լոլիկի մածուկն ու թթվասերը, համեմում ենք աղով ու պղպեղով։ Խառնում ենք ու ևս մի քանի րոպե շոգեխաշում։
  • Մսով լցոնված դդմիկով բաժակները դնում ենք ձևամանի մեջ։ Դդմիկները պատում ենք թթվասերով, եփում ենք 30-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել