Երբ հինգերորդ դարում բյուզանդական բանակը պարտության է մատնում պարսկական զորքին, Շապուհը` Պարսկաստանի տիրակալը, ստիպված է լինում ազատել Հայ թագավորին և նրա երեք զավակներին իր ազգականների դիմաց, որոնք գերեվարվել էին Հռոմեացիների կողմից... Սակայն պարսկական Շահը իր ազդեցությունը չկորցնելու նպատակով շտապում է արագ թագադրել իր կողմից կուրացված Տիրանի որդիներից մեկին, և նա, լսելով իր խորհրդականների կարծիքները թագաժառանգների մասին, որպես Հայքի թագավոր հաշվենկատորեն հռչակում է Արշակին, ով աչքի էր ընկնում եսասիրությամբ, փառամոլությամբ, կնամոլությամբ, գինեմոլությամբ և նյութապաշտությամբ, որպեսզի նրա միջոցով ավելի դյուրին լինի պարսկական իշխանության վերականգնումը երկրում... Այդպես էլ եղավ: Արշակը այնպես խառնեց երկիրը, իր հարստությունը բազմապատկելու համար չխորշեց նույնսիկ ամենաստոր գործարքներից և այդպիսով` հեղինակազրկեց իշխանության խորհուրդը, և իշխանության` պետության գաղափարը, որպես չարիք արմատավորվելով ժողովրդի գիտակցության մեջ, փոխանցվեց հետագա սերունդներին` իսկական չարիք դառնալով Հայ ժողովրդի համար: 
Գրեթե բոլոր ժամանակներում բոլոր զավթիչները, բոլոր տիրակալները քաջ գիտակցել են, որ պետությունը ձևավորում են թագավորները... Մնացածը` լավ ժողովուրդ, վատ ժողովուրդ, արժանի կամ անարժան ժողովուրդ, հեքիաթներ են, մարդկանց գլուխները յուղելու համար, քանզի ժողովուրդները ակամա նմանվում են իրենց թագավորներին... Բոլոր ժամանակներում ազգը ունեցել է մի գերխնդիր` թագադրել, գահակալել, ընտրել, նշանակել... միջոցը էական չէ, բայց ունենալ վեհամիտ ու սկզբունքային առաջնորդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել