Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Սակայն արդեն այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները:

Ստի ոտքը կարճ է, ու հազարապատիկ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը նման էժան մանիպուլյացիաների է ենթարկում Հայաստանի արժանապատվությունն ու պետական շահը:

Այսպե՞ս եք երկիր ներկայացնում, պարոնայք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել