Բոլոր կանայք և աղջիկները երազում են գեղեցիկ մարմին ունենալու մասին և ջանք չեն խնայում դրան հասնելու համար: BlogNews-ը ձեզ է ներկայացնում վարժություններ, որոնց շնորհիվ դուք ցնցող տեսք կունենաք մերկ վիճակում:

#1 Կատարյալ կլորիկ հետույք

Դիրք․ իջեք ծնկների վրա, ափերը ուսերի ուղղությամբ հենեք հատակին, ծնկները՝ կոնքերի ուղղությամբ, մեջքն ուղիղ:

Ինչպես կատարել․ ոտքը ծալած վիճակում վեր բարձրացրեք, ապա իջեցրեք, արեք սա յուրաքանչյուր ոտքի համար օրը 3 անգամ 10-15 հատ:

#2 Պիրկ կուրծք

Դիրք․ այս վարժության համար ձեզ հարակավոր են 2-4 կիլոգրամանոց մարզագնդեր: Յուրաքանչյուր ձեռքում մեկ հատ պահած՝ պառկեք մեջքի վրա՝ ծնկները ծալած, ձեռքերը՝ կողք:

Ինչպես կատարել․ արտաշնչին համահունչ դանդաղ վեր բաձրացրեք ձեռքերը՝ ծալելով արմունկները, մինչև մարզագնդերն իրար կպչեն: Ներշնչին համահունչ դանդաղ իջեցրեք ձեռքերը ելման դիրք:

#3 Բարակ իրան

Դիրք․ մեջքի վրա պառկեք հատակին, ծնկները ծալեք՝ ուղիղ անկյուն կազմելով:

Ինչպես կատարել․ խորը շունչ քաշեք և իրանով թեքվեք՝ փորձելով աջ ձեռքի արմունկով հասնել դրա ձախ ծնկին և հակառակը: Կատարեք վարժությունը օրը 3 անգամ, 10-15 հատ:

#4 Ձիգ ոտքեր

Դիրք. պառկեք մեջքի վրա՝ ձեռքերը մամնի ուղղությամբ հատակին ձգած:

Ինչպես կատարել․ աջ ոտքը վեր բարձրացրեք և միաժամանակ հատակից կտրեք ձախ ոտքն ու գետնին զուգահեռ օդում պահեք: Ապա արեք նույնը հակառակ ոտքերով: Արեք ամեն կողմի համար 15 հատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել