Դժվարանո՞ւմ եք մաթեմատիկայի հարցում: Գիտնականները պարզել են, թե որն է խնդիրը:

Պետք չէ ժխտել այն փաստը, որ մաթեմատիկան մեծ դեր ունի մեր կյանքում, սակայն «Ես ուղղակի մաթեմատիկոս չեմ» արտահայտությունը տպավորություն է ստեղծում, որ այն գենետիկորեն է փոխանցվել, բայց դա այսպես չէ:

Հոգեբան Սթիվեն Փինկերը պնդում է, որ մարդն իր էությամբ դեռ շատ քիչ ժամանակ է ծանոթ այս ճշգրիտ գիտությանը:

Հատկապես փոքրիկ երեխաները հստակ կարող են տարբերել մեծը փոքրից: Կարողանում են կոնֆետները հավասար մասերի բաժանել: Սրանք ինտուիտիվ զգացողություններ են:

 Պրոֆեսոր Մայլզ Քիմբալը և Նոա Սմիթը վստահ են, որ այն մանկուց է ձևավորվում:

Կան երեխաներ, ովքեր մինչ դպրոց գնալը գիտեն հաշվել ու պարզ թվաբանություն: Սա նրանց ծնողներից է գալիս, քանի որ նրանք շատ են զբաղվում իրենց երեխաներով:

Իսկ այն երեխաները, ովքեր չգիտեն մաթեմատիկա նախքան դպրոց գնալը, հետագայում սկսում են մտածել, որ մաթեմատիկան իրենց համար չէ: 

Որոշ ուսուցիչներ կարծում են, որ սա ուսուցիչների մեղավորությունն է, քանի որ անհետաքրքիր են դասն անցկացնում:

Մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝ նրանք, ովքեր սիրում են մաթեմատիկա, և նրանք, ովքեր չեն սիրում: Բացատրությունը հետևյալն է․ միայն փորձը կարող է վարժեցնել:

Որքան շատ ջանք գործադրեք, այնքան արդյունավետ և արագ կսովորեք այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել