Դժվարանո՞ւմ եք մաթեմատիկայի հարցում: Գիտնականները պարզել են, թե որն է խնդիրը:
Պետք չէ ժխտել այն փաստը, որ մաթեմատիկան մեծ դեր ունի մեր կյանքում, սակայն «Ես ուղղակի մաթեմատիկոս չեմ» արտահայտությունը տպավորություն է ստեղծում, որ այն գենետիկորեն է փոխանցվել, բայց դա այսպես չէ:
Հատկապես փոքրիկ երեխաները հստակ կարող են տարբերել մեծը փոքրից: Կարողանում են կոնֆետները հավասար մասերի բաժանել: Սրանք ինտուիտիվ զգացողություններ են:
Կան երեխաներ, ովքեր մինչ դպրոց գնալը գիտեն հաշվել ու պարզ թվաբանություն: Սա նրանց ծնողներից է գալիս, քանի որ նրանք շատ են զբաղվում իրենց երեխաներով:
Իսկ այն երեխաները, ովքեր չգիտեն մաթեմատիկա նախքան դպրոց գնալը, հետագայում սկսում են մտածել, որ մաթեմատիկան իրենց համար չէ:
Որոշ ուսուցիչներ կարծում են, որ սա ուսուցիչների մեղավորությունն է, քանի որ անհետաքրքիր են դասն անցկացնում:
Մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝ նրանք, ովքեր սիրում են մաթեմատիկա, և նրանք, ովքեր չեն սիրում: Բացատրությունը հետևյալն է․ միայն փորձը կարող է վարժեցնել:
Որքան շատ ջանք գործադրեք, այնքան արդյունավետ և արագ կսովորեք այն: