Ժողովուրդ ջան, նենց չի, որ 150 հազար դոլարը քննադատելուց մենք մտածում էինք, որ հրապարակի տոնածառի գինը պիտի լիներ 32500 դրամ (ներառյալ ԱԱՀ), չէ՜... Բնական ա, որ հրապարակի կենտրոնի նոր տոնածառը լինի լավ գնով, ԲԱՅՑ․․․
Էլի ՔՊ-ն (նու, ի դեմս Հայկի ու քաղաքապետարանի գործունեությունը քննադատողների), ինչպես «Կարմիր գծերի» թեմայով, այնպես էլ մեծ ծախսերի թեմայով ոտերին են քցել, իրենց լեզուների պատճառով կղանքն են ընկել։
Էդ ա հարցը, իրանք հիմա չեն քննադատվում նրա համար, որ հրապարակի տոնածառը պիտի լիներ «ջրի գին», այլ նրա համար, որ իրանք իշխանության են եկել հենց էդ մեծ ծախսերը քննադատելու շնորհիվ ու նույնն են անում...
Երդվում եմ, եթե էս լիներ Տարոնի վախտով, ՔՊ-ի հիմիկվա հայկափրկիչները մի այլ տիպի կտարածեին ու կասեին. «Դրա փոխարեն ջրի հարց լուծեիք, հացի փող լուծեիք․․․ Թե ինչա Տարոնը նոր տոնածառի լույս պիտի վառի, մեր հարկերի հաշվին միլիոններ են ծախսում»։
Հասկացա՞ք, նենց չի, որ դժգոհ են նոր տոնածառից, նենց չի, որ հին տոնածառին են կարոտել, այլ նենց ա, որ ասում ենք՝ բա ծախսերը քրֆում էիք, բա խի՞ եք անում։
Ու եթե քրֆել են ու խոստացել են, որ այլևս տենց բաներ չեն լինի, ուրեմն՝ պիտի մի բան անեին, որ չլիներ, կամ հայտարարեին, որ իրանք սխալ էին, Տարոնը՝ ճիշտ, ու հետո կարային 100 միլիոնանոց առնեին։
Սա պիտի մանրամասն ասեմ, որ հասկանաք, չէ, յա։
Հերիք ա մանիպուլատիվ թեման փորձեք ցրել։
Շնորհակալություն։