Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանում 81 տարեկան հասակում մահացել է ռուս ականավոր գրող, ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից մեկը Անդրեյ Բիտովը: ՏԱՍՍ-ին հայտնել է գրողի թոռնուհին։

«Դա տեղի է ունեցել Մոսկվայում, հիվանդանոցում»,- հայտնել է նա։

Անդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը: Նրա գործերի տպագրությունը ԽՍՀՄ-ում արգելվում է, և դա Բիտովի համար նոր հորիզոններ է բացում` արտասահման, դասախոսություններ, հասարակական գործունեություն: «Վերակառուցման» քաղաքականության հռչակմամբ՝ 1986-ին վերադարձել է ԽՍՀՄ գրական կյանք, նաև ստացել արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորություն։ Այդ տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին։ 1988 թվականին մասնակցել է Ռուսաստանի ՊԵՆ ակումբի ստեղծմանը, 1991 թվականից դրա նախագահն է։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել