Արաբական Միացյալ Էմիրությունների անձնագիրը ըստ Passport index-ի, ճանաչվել է աշխարհի ամենահզոր անձնագիր: ԱՄԷ քաղաքացիները կարող են առանց վիզա ստանալու այցելել 167 պետություն, գրում է lenta.ru-ն:

«Աշխարհը իր դռները բացում է ԱՄԷ-ի քաղաքացիների համար»,- Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը գրել է Թվիթերի իր էջում:

Գնահատումը պայմանավորված է այն երկրների թվով, որոնք անձնագրի սեփականատերը կարող է այցելել առանց վիզայի կամ որտեղ նա կարող է մուտք գործել և տեղում մուտքի վիզա ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել