Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու է տարեց տղամարդկանց առողջությունն ավելի ամուր, քան նույն տարիքի կանանց առողջությունը: Ճանճերի վրա համապատասխան գիտափորձն իրականացրել են Էքսեթերի համալսարանի գիտնականները: Գիտնականները հետևել են, թե ինչ է կատարվում արական և իգական գեների հետ՝ վերարտադրողական տարիքի ավարտից հետո, գրում է Nature Communications-ը:

Պարզվում է, որ պատճառն ամբողջ կյանքի ընթացքում ուժեղ սեռի սերունդ թողնելու հնարավորությունն է: Հենց այդ գեներն են տղամարդկանց առողջության պատճառը:

Իսկ կանանց գեները դաշտանադադարից հետո շարունակվում են միայն կուտակվել, ինչը վնասում է օրգանիզմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել