Հաչիկոյի մասին հետաքրքիր և արտասովոր պատմությունը արտացոլվում է երկու ֆիլմում՝ «История Хатико»  ու «Хатико: Самый верный друг»:

Այս շունը 1923-1934թթ. է ապրել: Այն իրական նվիրված չորսոտանի ընկերոջ խորհրդանիշն է:

Շան մասին այս հետաքրքիր պատմությունը ոգևորել է Սեյդզիրո Կոյամին, որն էլ 1987թ.-ին նկարահանել է «История Хатико» :

2009թ.-ին այդ ֆիլմն իրական ֆուրոր է առաջացրել:

Հաչիկոն ծնվել է նոյեմբերի 10-ին, 1923թ.ին: Երբ նա 2 ամսական էր, նրան որդեգրել է Հիդեսամուրո Ուենո անունով մի տղամարդ, ով Ճապոնիայի համալսարաններից մեկում դասախոս էր:

Նրանց միջև միանգամից ուժեղ կապ հաստատվեց: Այս պատմությունը կհասկանան նրանք, ովքեր չորքոտանի ընկեր ունեն: Նրանք շատ հավատարիմ են և զարմանալի ձևով են արտահայտում իրենց սերը:

Ուենոն ամեն առավոտ գնացքով էր գնում համալսարան: Հաչիկոն ամեն առավոտ ընկերոջն աշխատանքի էր ճանապարհում:

Այսպես նա ոչ միայն ճանապարհում էր տիրոջը, այլ նաև ուղիղ ժամը 5-ին դիմավորում էր նրան: Այս ամենը տևել է 2 տարի:

1925թ.ի մայիսի 21-ին, դժբախտաբար, տիրոջ հետ դեպք պատահեց. սրտի կաթվածից  մահացավ: Հաչիկոն նույնիսկ այդ օրը՝ ժամը 5-ին նորից իր ընկերոջը դիմավորելու էր գնացել, սակայն վերջինս չհայտնվեց:

Սա տևեց օրեր, ամիսներ, տարիներ: Մարդիկ սկսեցին նկատել շանը: Այդ տարիների ընթացքում մարդիկ փորձում էին մեղմել շան ցավը՝ տալով նրան կերակուր և մի քիչ էլ հոգատարություն:

Շուտով այս պատմությունը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ ԶԼՄ-ների շնորհիվ: Այսպես շատ ճապոնացիներ գալիս էին այստեղ, որպեսզի տեսնեն շանը:

Հաչիկոյի մահը մեծ ողբերգությամբ ընդունվեց Ճապոնիայում:

Նրա պատմությունն այնքան մեծ տարածում է գտել Ճապոնիայում, որ, ի պատիվ շան, բրոնզից քանդակ է պատրաստվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել