Հաչիկոյի մասին հետաքրքիր և արտասովոր պատմությունը արտացոլվում է երկու ֆիլմում՝ «История Хатико» ու «Хатико: Самый верный друг»:
Այս շունը 1923-1934թթ. է ապրել: Այն իրական նվիրված չորսոտանի ընկերոջ խորհրդանիշն է:
Շան մասին այս հետաքրքիր պատմությունը ոգևորել է Սեյդզիրո Կոյամին, որն էլ 1987թ.-ին նկարահանել է «История Хатико» :
2009թ.-ին այդ ֆիլմն իրական ֆուրոր է առաջացրել:
Հաչիկոն ծնվել է նոյեմբերի 10-ին, 1923թ.ին: Երբ նա 2 ամսական էր, նրան որդեգրել է Հիդեսամուրո Ուենո անունով մի տղամարդ, ով Ճապոնիայի համալսարաններից մեկում դասախոս էր:
Նրանց միջև միանգամից ուժեղ կապ հաստատվեց: Այս պատմությունը կհասկանան նրանք, ովքեր չորքոտանի ընկեր ունեն: Նրանք շատ հավատարիմ են և զարմանալի ձևով են արտահայտում իրենց սերը:
Ուենոն ամեն առավոտ գնացքով էր գնում համալսարան: Հաչիկոն ամեն առավոտ ընկերոջն աշխատանքի էր ճանապարհում:
Այսպես նա ոչ միայն ճանապարհում էր տիրոջը, այլ նաև ուղիղ ժամը 5-ին դիմավորում էր նրան: Այս ամենը տևել է 2 տարի:
1925թ.ի մայիսի 21-ին, դժբախտաբար, տիրոջ հետ դեպք պատահեց. սրտի կաթվածից մահացավ: Հաչիկոն նույնիսկ այդ օրը՝ ժամը 5-ին նորից իր ընկերոջը դիմավորելու էր գնացել, սակայն վերջինս չհայտնվեց:
Սա տևեց օրեր, ամիսներ, տարիներ: Մարդիկ սկսեցին նկատել շանը: Այդ տարիների ընթացքում մարդիկ փորձում էին մեղմել շան ցավը՝ տալով նրան կերակուր և մի քիչ էլ հոգատարություն:
Շուտով այս պատմությունը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ ԶԼՄ-ների շնորհիվ: Այսպես շատ ճապոնացիներ գալիս էին այստեղ, որպեսզի տեսնեն շանը:
Հաչիկոյի մահը մեծ ողբերգությամբ ընդունվեց Ճապոնիայում:
Նրա պատմությունն այնքան մեծ տարածում է գտել Ճապոնիայում, որ, ի պատիվ շան, բրոնզից քանդակ է պատրաստվել: