Շատերը հավանաբար տարբեր առիթներով անհրաժեշտություն են ունեցել կազմակերպել կարճ տևողությամբ («ոտքի վրա») հյուրասիրություն կամ հրավիրված են եղել նման միջոցառման մասնակցելու: Հիմա ընդունված է այդպիսի հյուրասիրությունները կոչել ֆուրշետ: Կարծում եմ, հետաքրքիր է իմանալ, թե որքա՞ն արժե ֆուրշետ կազմակերպելը: Վստահ եմ նաև, որ այս հարցը հաճախ են լսում ֆուրշետային ծառայություններ տրամադրող ընկերության աշխատակիցները. «Ի՞նչ արժե ֆուրշետը Ձեզ մոտ»:
Այս հարցին միանգամից հստակ պատասխանելը նույնն է, թե պատասխանես հետևյալ հարցերից որևէ մեկին. «Ի՞նչ արժե կոնյակը Հայաստանում» կամ «Որքա՞ն կծախսեմ Ծաղկաձորում հանգստանալու համար»:
Կան կազմակերպություններ (անհատներ), որոնք արագ և կարճ պատասխան կտան Ձեզ, որովհետև սովորել են միայն մի տեսակի, ստանդարտ մենյուով ֆուրշետ անել: Սակայն փորձառու կազմակերպությունները կառաջարկեն Ձեր նախասիրություններին, պատկերացումներին և միջոցառման բնույթին համապատասխան նախահաշիվ կազմել՝ ցուցաբերելով անհատական մոտեցում: «Հյուր սերվիս» ընկերությունը, որն արդեն 5 տարի է մասնագիտացած է այս ոլորտում, յուրաքանչյուր ֆուրշետի պատվեր քննարկելիս կարևորում է մի շարք հանգամանքներ և դրանցից ելնելով՝ առաջարկում է հաճախորդի ցանկություններին համապատասխան մենյու-նախահաշիվ:
Այդպիսի հանգամանքներից են օրինակ՝
ա) միջոցառման բնույթը (հարսանեկան, մանկական, պաշտոնական, գրասենյակային և այլն);
բ) միջոցառման տևողությունը;
գ) սրահի/սենյակի/սեղանի չափերը;
դ) մասնակիցների թիվը;
ե) միջոցառման վայրը:
Այս հարցերի պատասխաններից հետո, իհարկե, պետք է մանրամասն քննարկել նաև սննդի տեսականին և ձևավորումը: Ճիշտ է, «ֆուրշետ» կոչվող միջոցառումը ենթադրում է որոշակի տեսակի ուտեստներ, բայց տարբեր հաճախորդներ այդ ուտեստներից կարող են տարբեր կերպ ընտրություն կատարել: Հաճախորդներից մեկի համար ցանկալի են պանրային և մսային կանապեներն ու խորտիկները, մեկ ուրիշի համար՝ նաև ձկնային կանապեներն ու հացուտիկով աղցանները: Հաճախորդներ կան, որոնք աղանդեր բաժնից ցանկանում են միայն մրգային ձևավորումներ և խմորեղեն, մյուսները՝ նաև այլ քաղցրավենիք՝ շոկոլադ, ընդեղեն, մրգային կանապեներ և այլն: Իհարկե, եթե այս ամենին գումարենք նաև ոգելից և ոչ ոգելից խմիչքների բազմազանությունը՝ պարզ կդառնա, թե ինչու փորձառու ֆուրշետ կազմակերպողը իրավամբ չի կարող անմիջապես պատասխանել «Ի՞նչ արժե ֆուրշետ կազմակերպելը» հարցին:
Ամեն դեպքում, որպեսզի հնարավոր լինի մի փոքր գոնե պատկերացում կազմել ինչպիսի՞ ծախս է ենթադրում ֆուրշետ կազմակերպելը «Հյուր սերվիս»-ում՝ պայմանականորեն կդիտարկենք 3 տեսակի ֆուրշետներ. 1) Էկոնոմ; 2) Պրեմիում; 3) Լյուքս:
Քննարկվող բոլոր 3 տեսակների դեպքում էլ համարենք մասնակիցների թիվը նույնն է՝ մոտ 30 անձ: Եվ այսպես՝
1) Էկոնոմ ֆուրշետ … 2.500-3.000 դրամ/1 անձի հաշվարկով
Ներառում է պանրային և մսային կանապեներ, խորտիկներ, ոչ-ոգելից խմիչքներ, մրգային ձևավորում, խմորեղեն
2) Պրեմիում ֆուրշետ … 3.500-4.500 դրամ/1 անձի հաշվարկով
Ներառում է պանրային, մսային և ձկնային կանապեներ, հացուտիկով աղցաններ, խորտիկներ, ոչ-ոգելից խմիչքներ, մրգային ձևավորում, խմորեղեն, մրգային կանապեներ, ձմերուկի կամ անանասի ձևավորում
3) Լյուքս ֆուրշետ … 5.000-6.500 դրամ/1 անձի հաշվարկով
Ներառում է պանրային, մսային և ձկնային կանապեներ, հացուտիկով աղցաններ, խորտիկներ, փայտիկներով խորովածներ, ոչ-ոգելից խմիչքներ, մրգային ձևավորում, խմորեղեն, մրգային կանապեներ, ձմերուկի կամ անանասի ձևավորում, ընդեղեն, շոկոլադ:
Վերջում, նշենք, որ ներկայացված գները ներառում են նաև.
- տրանսպորտային ծախսերը Երևանի սահմաններում;
- սպասքի, սփռոցների և ձևավորման պարագաները;
- սննդի պատրաստումն ու սեղանի դիզայնը;
- ձևավորման համար անհրաժեշտ ծաղկային կոմպոզիցիաների արժեքը
- սպասքի, սփռոցների լվանալը
- մատուցողի ծառայությունը
Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ http://www.hyurservice.com/arm/catering_arm.php հղումով կամ դիմելով «Հյուր սերվիս» ընկերությանը՝ Նալբանդյան 50, հեռ. (010) 52-24-14, (077) 52-24-14: