Armsport.am-ը գրում է.
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մանրամասն չի պատասխանել այն հարցին, թե ինչու թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի ընդգրկվել հյուսիսային Լոնդոնի դերբիի` «Տոտենհեմի» հետ ԱՊԼ-ի 14-րդ տուրի խաղի հայտացուցակում:
Հանդիպումը կայացել է դեկտեմբերի 2-ին և ավարտվել «զինագործների»` 4:2 հաշվով հաղթանակով.
«Ինչո՞ւ Օզիլը չկար խաղադաշտում. նա մեջքի վնասվածք ունի:
Ե՞րբ է այն ստացել. չգիտեմ: Արդյոք նա ներկա՞ էր խաղին. չգիտեմ»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Արսենալն» այդ հաղթանակի շնորհիվ շրջանցել է «Տոտենհեմին» և դուրս եկել Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը` 14 տուրից հետո վաստակած 30 միավորով:
«Տոտենհեմն» այժմ 5-րդ տեղում է և «զինագործներին» զիջում է միայն լրացուցիչ ցուցանիշներով: Լոնդոնյան թիմերից բարձր տեղերում են միայն «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Չելսին»: