Տպավորություն է, թե ամբողջ աշխարհն ապրում է մեր խնդիրներով, բոլորը ոգևորված են Թավշյա հեղափոխությամբ, հնչել են նաև կարծիքներ, որ այնքան հիացած են, որ պետք է օրինակ վերցնեն մեզանից, սակայն... Մոսկվայում հանդիպեցի Գերմանիայից եկած լրագրողների, ովքեր ասացին, որ Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին գերմանական մամուլը գրել է այն, որ հեղափոխության արդյունքում Հայաստանում կառավարություն է փոխվել, կարճ ու կոնկրետ... Դրանից ավել ոչ մի բան... Լրագրողներն անգամ տեղյակ չեն այն «թավշյա» բուռն իրադարձություններից, որ եղել են Հայաստանում՝ նշելով, որ Հայաստանի ու հայերի մասին ավելի շատ լսել են այն կոնտեքստում, որ մեծ հումորիստներ ունենք, քան հեղափոխության հետ կապված հրապարակումներով … Պետք է վերջապես սթափվել ու գիտակցել, որ աշխարհում մենակ չենք ու գլոբալ հարթակի վրա կշիռ ունենալու համար պետք է իրական արժեքներ ստեղծենք, իրականում հզորանանք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: