Operativ.am-ը գրում է

ԱՄՆ բանակը մտադիր է ստեղծել յուրահատուկ սարք՝ էկզոկմախք, որը կօգնի զինվորներին լինել ավելի ուժեղ եւ դիմացկուն՝ տեղեկացնում է Reuters-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ այս տեխնոլոգիան մշակում է Lockheed Martin կոնցեռնը՝ կանադական B-TEMIA ընկերության լիցենզիայով։

Հարկ է նշել, որ նախկինում այս ընկերությունն առաջինն էր մշակել էկզոկմախք՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար։

Նախագծի հեղինակները բացատրել են, որ սարքը գործում է մարտկոցի սնուցման, հաղորդիչների, «արհեստական ինտելեկտի» եւ այլ տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք ուժեղացնում են մարդկանց բնական շարժումները։

Բացի այդ, էկզոկմախքը ստեղծողները հավաստիացնում են, որ այն անփոխարինելի է շինարարական եւ այլ ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել